Երկու սերբ ֆուտբոլիստ համալրեցին «Ալաշկերտը»
Այսօր Ուրոշ Նենադովիչը և Դանիել Ստոյկովիչը 1,5-ական տարվա պայմանագրեր են ստորագրել «Ալաշկերտի» հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը:
Այս երկու ֆուտբոլիստները Հայաստանի չեմպիոնի կազմում փորձաշրջան էին անցել անթալյան հավաքի ժամանակ և արդարացրել էին իրեն:
Մասնավորապես, եզրային կիսապաշտպան 23-ամյա Ուրոշ Նենադովիչը դարձել էր նաև գեղեցիկ գոլի հեղինակ: Ի դեպ, նա իր հայրենիքում հրավիրվել է մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքական:
26 ամյա-Դանիել Ստոյկովիչը կենտրոնական պաշտպան է: Երկու ֆուտբոլիստներն էլ Սերբիայում խաղընկերներ են եղել և հանդես են եկել Սուպեր Լիգայի ներկայացուցիչ «Ռադնիկ» Ֆուտբոլային ակումբում: