Հայ առագաստանավորդները կմասնակցեն միջազգային մրցաշարի
Մարտի 24-30-ը Սևաստոպոլում կանցկացվի առագաստանավային սպորտի «Սևծովյան նավատորմի հրամանատարի մրցանակ» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Նրանք կներկայանան «Օպտիմիստ» առագաստի մեկտեղանոց դասում:
Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ ֆեդերացիայի մարզչական խորհուրդն ավելի ուշ կհայտնի մրցաշարին մասնակցող մեր առագաստանավորդների անունները:
Նրանք հիմա մարզվում են ծածկած տարածքում` պահպանելով ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը: Հուլիսին և օգոստոսին Սևանում կանցկացվեն հանրապետության երիտասարդների, պատանիների և մեծահասակների առաջնությունները:
«Պայմանավորվածություն ունենք վրացի գործընկերների հետ: Օգոստոսի կեսերին նրանք կգան այստեղ` մասնակցելու Աշոտ Ավետիսյանի հուշամրցաշարին, որից հետո մենք կմենկնենք Վրաստան` Փոթիում և Թբիլիսիում կայանալիք մրցաշարերին»,- նշել է Սմբատ Հակոբյանը: