Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին հարցը: Որոշման նախագծի համաձայն.
« Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի մայիuի 14-ին։
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից»:
Նիստում հարցը ներկայացնելու է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Հիմնավորման մեջ նշվում է. «Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին