Անդրես Ինյեստա. «ՊՍԺ-ն իր լավագույն որակները դրսևորեց, իսկ մենք՝ ոչ»
«Բարսելոնի» ավագ Անդրես Ինյեստան կիսվել է ֆրանսիական ՊՍԺ-ից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0։4 հաշվով կրած պարտությունից իր զգացումներով։
«Այսօր մեզ համար բոլոր առումներով անհաջող օր էր։ Պատասխան խաղում պետք է ձգտենք շրջել դիմակայության ընթացքը։ Դա շատ դժվար կլինի, բայց մենք ջանքեր կգործադրենք։
Գործի նկատմամբ վերաբերմունքի՞ մասին։ Դա այն արտահայտություններից մեկն է, որոնք ինձ երբեք դուր չեն եկել։ Չեմ կարծում, որ դա վերաբերում է մեր խաղացողներին և, ընդհանուր առմամբ, թիմին։ Ի վերջո, սա ֆուտբոլ է։ Ինձ դուր չի գալիս խոսել գործի հանդեպ վերաբերմունքի մասին, երբ պարտության պատճառն այլ է։ Նրանք մեզ գերազանցեցին խաղով՝ դրսևորելով իրենց լավագույն որակները, իսկ մենք՝ ոչ։
Ծանր է։ Երբեմն նման բաներ պատահում են, և դա տխրեցնում է։ Այսօր մենք վատ օր ունեցանք։ Պետք է հնարավորինս շուտ փոխել այս էջը։ Մի մոռացեք, որ նաև այլ մրցաշարեր կան»,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։