Անդրե Շյուրլե. «Բորուսիան» պետք է հաղթեր, բայց դա մեր օրը չէր»
Դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Անդրե Շյուրլեն մեկնաբանել է իր թիմի 0։1 հաշվով կրած պարտությունը «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։
«Կարծում եմ՝ «Բորուսիան» շատ ավելի լավ խաղաց, հատկապես՝ առաջին խաղակեսում։ Մենք շատ ավելի վտանգավոր պահեր ունեցանք, այդ թվում՝ 11 մետրանոցը։ Մեր թիմը պետք է հաղթեր, սակայն առջևում պատասխան հանդիպումն է, որն ամեն ինչ կդնի իր տեղը։ Երբեմն այսպիսի օրեր էլ են լինում, երբ գնդակը պարզապես չի հայտնվում մրցակցի դարպասում»,- Շյուրլեի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
Ավելացնենք, որ «Բորուսիայի» ու «Բենֆիկայի» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին, Գերմանիայում։