Արա Գյուլերը կանի թուրք-գերմանական ֆիլմերի կինոփառատոնի բացումը
Թուրքիայի քաղաքացի, աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը ներկա է գտնվելու Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Թաֆելհալլե թատրոնում կայանալիք «Թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի» բացման արարողությանը: Նա արժանացել է փառատոնի բացումը կատարելու պատվին: Գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Sozcu» թերթին:
Բացման արարողության ժամանակ Գյուլերը, ինչպես նաև գերմանացի կինոօպերատոր Յուրգենը Յուրգեսը պատվո շքանշաններ են ստանալու:
Կինոֆառատոնն ընթանալու է մարտի 4-12-ը: Նշվում է, որ կինոփառատոնի ժամանակ ցուցադրվելու է նաև թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմը: Ցուցադրությունից հետո Գյուլերը և Օքքանը հանդես կգան ելույթով:
Աղբյուրը տեղեկացնում է, որ կինոփառատոնի շրջանակներում խաղարկվելու են «Ամենալավ լիամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կարճամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կին դերասանուհի», «Ամենալավ տղամարդ դերասան» խորագրերով մրցանակներ:
Ամենալավ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված մրցանակներին հավակնում է 10 ֆիլմ: Հաղթող ֆիլմերի անունները հայտնի կդառնան մարտի 11-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին