Արծվանիստում փլուզման պատճառը գազի պայթյունն է
Արծվանիստ գյուղում գազի պայթյունից փլուզվել է բնակիչներից մեկի տունը: Տան տիրուհին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Panorama.am-ին ասաց գյուղապետ Սամվել Օհանյանը:
«Սեփական տուն է: Բետոնե տանիքը, պատերը փլուզվել են: Ամբողջ կրիշով, բանով բարձրացել է օդ, մի խոսքով, ահագին վնաս են կրել էլի»,-ասաց գյուղապետը:
Նրա խոսքով, տանը ապրում են հայրը, մայրը, տղաները, հարսները, թոռները: Գյուղապետի խոսքով, բազմանդամ ընտանիքին ժամանակավորապես կապահովեն ծածկով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան