Երևանի մնջախաղի թատրոնը սեփական տանիքն ունի
Վերջին վերակազմավորումների արդյունքում Ազգային գրապալատը միացել է Հայաստանի ազգային գրադարանին: ՀՀ նախագահի հանձնարարականով, Գրապալատի մինչ օրս զբաղեցրած տարածքը տրամադրվում է Մնջախաղի պետական թատրոնին: Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ շենքի մոտ բանալիները մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանձնել է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին:
Նա հայտնել է, որ ամբողջությամբ պետական միջոցներով իրականացվող շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկայում:
«Ցնցված եմ այս ամենից, որովհետև 20 տարի՝ ամեն օր ես խոսում եմ այս մասին, և չէի կարող անգամ ենթադրել, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում կլուծվի այս բարդ խնդիրը: Սա ապացույցն է այն բանի, որ իսկապես լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ապացույցն է այն բանի, որ ամեն ինչ ընկնում է իր հունի մեջ, երբ պրոֆեսիոնալները հայտնվում են իրենց տեղում»,- ասաց Ժ. Դադասյանը:
Երևանի Մնջախաղի պետական թատրոնը տեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983 թվականին։ Չունենալով սեփական տարածք, թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։
Լուսանկարները՝ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Ժ. Դադասյան. Անհասկանալի է, որ թատրոնի եզակի ժանրը՝ մնջախաղը, տարիներ շարունակ շենք չունի
- Ժիրայր Դադասյան. Պետք է գումար տրվի աշխատող մարդուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին