Զախարովա. Ադրբեջանում ՌԴ դեսպանատունն անում է ամեն բան Լապշինին օգնելու համար
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին օգնելու համար: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չնայած այն բանին, որ Ռուսաստանն անթույլատրելի էր համարում իր քաղաքացու արտահանձնումը երրորդ երկրին, փետրվարի 7-ին Լապշինը արտահանձնվեց Ռուսաստանին»,-ասել է նա:
Նա նշել է, որ փետրվարի 9-ին Բաքվում Լապշինին են այցելել ՌԴ դեսպանատան աշխատակիցները: Ռուս դիվանագետները պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ստացել:
Զախարովայի խոսքով, ռուսական կողմը մշտական կապի մեջ է Ադրբեջանի իրավապահ մարմինների, գլխավոր դատախազության, ԱԳ նախարարության, այդ երկրում Իսրայելի դեսպանատան հետ:
«Մեր իրավասությունների շրջանակում մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր միջոցառումները Ռուսաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության համար: Այդ հարցը պահում ենք մշտական վերահսկողության ներքո, Լապշինին ցուցաբերվում է որակյալ փաստաբանական ծառայություն: Առջևում դատական գործընթացներ են»,-ասել նա:
«ՏԱՍՍ»-ը հիշեցնում է, որ հրեա բլոգերը, ով ունի Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացիություն, նախորդ տարվա դեկտեմբերին Մինսկում ձերբակալվեց, քանի որ ընդգրկվել էր Ադրբեջանի կողմից հետախուզվող անձանց ցուցակում: Բաքուն նրան մեղադրում է առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Լապշինի արտահանձման հանրային արձագանքը
- Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել
- Ադրբեջանում ՌԴ դեսպանատան աշխատակիցն այցելել է Լապշինին
- Զախարովա. Ոգևորող է, որ հայաստանյան լրատվամիջոցները մտահոգված են ռուս-ադրբեջանական հարաբերություններով
- Քաղաքագետը` Լապշինի գործի մասին
- ՀՀ-ի մասնակցությունը Լապշինի հետ կապված այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց. Սիմոն Բաբայան
- Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը