Milliyet. Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել
Թուրքիայի Սաքարիա նահանգի Քարասու շրջանում թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի Հանրապետության (ՀՀ) քաղաքացի` 56-ամյա ոմն Կ.Հ.-ին:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ թուրք իրավապահները ներխուժել են ՀՀ քաղաքացու բնակության վայր և այնտեղից առգրավել ոգելից խմիչքի 155 հատ չաքցիզավորված շիշ, 30 հատ չաքցիզավորված ծխախոտի տուփ, 5 լիտր էթիլային սպիրտ, ինչպես նաև մի շարք կեղծ ակցիզներ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ ՀՀ քաղաքացու գործով հետաքննություն է սկսվել:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին