Սփյուռքի ներուժի իրացմանն ուղղված աշխատանքները ներկայացվել են վարչապետին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերում, կառավարման ոլորտում սփյուռքի ներգրավմանն ու առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է սփյուռքի հայկական գաղթօջախների հետ համագործակցության ուղղությունները և նշել, որ ստեղծվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայ համայնքների հետ հարաբերությունների լայն ցանց: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ կատարվել են ծավալուն աշխատանքներ սփյուռքի պոտենցիալը Հայաստանի և Արցախի զարգացմանն ուղղելու նպատակով, որի արդյունքում կան բազմաթիվ հաջողակ օրինակներ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է սփյուռքի հետ ակտիվ համագործակցությունը և նախարարին հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, արդեն իսկ մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները հետևողականորեն ներկայացնել սփյուռքահայ ներդրողներին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Սփյուռքի նախարարության կողմից ստեղծված ցանցն ավելի առարկայական օգտագործել և այդ աշխատանքներում ներգրավել նաև արտերկրում ՀՀ դեսպանություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին