ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը
ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին տասնյակում են՝
1.Արմեն Ռուսատամյան
2.Աղվան Վարդանյան
3. Դավիթ Լոքյան
4.Արմենուհի Կյուրեղյան
5. Լևոն Մկրտչյան
6. Արծվիկ Մինասյան
7. Արմեն Բաբայան
8. Ռուզաննա Առաքելյան
9. Սպարտակ Սեյրանյան
10. Միքայել Մանուկյան
«Մեր թեկնածուների մեջ չեք տեսնի օրյոզ կամ այլ կարգի ֆիգուրներ», - նշեց Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքերով՝ ցուցակում մոտ 45-ը անկուսակցական են, համակիրներ են, ովքեր տարիներ շարունակ իրենց հետ են եղել, նրանք համաձայն են դաշնակցության արժեհամակարգի հետ, նույն թիմի անդամներ են:
«Համոզված եմ՝ չեք տեսնի մեր թեկնածուների մեջ միմյանց հանդեպ մրցակցություն, միմյանց ձայները խլելու փորձեր: Մենք ունենք միասնական թիմ և բոլորի նպատակն է առավելագույն ձայներ ապահովել դաշնակցությանը»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը
- «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան