Սամվել Բաբայանի ցուցակում եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը. «Հրապարակ»
Պարզվում է՝ Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում, որը նա օրեր առաջ ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանին, և որի մասին վերջինս խոսեց իր ասուլիսի ժամանակ, եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը․ նա ցուցակի 15-րդ հորիզոնականում է եղել։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Թերթը հիշեցրել է, որ Բաբայանը ժամանակին վարկ էր վերցրել՝ որպես գրավ դնելով Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի նախկին նախագահ Ալբերտ Բազեյանի տունը, ապա բիզնես գործերը վատացել էին, և Բազեյանը հայտնվել էր տունը կորցնելու վտանգի առաջ։
Սամվել Բաբայանի ներկայացրած ցուցակի 11-12-րդ համարները համապատասխանաբար պետք է զբաղեցնեին Վիկտոր Դալլաքյանն ու Արեգնազ Մանուկյանը, իսկ Արամ Գասպարիչին հատկացվել էր 14-րդ տեղը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան