Շավարշ Քոչարյան. Կարևոր է նման միջոցառումը, քանի որ Ադրբեջանի ջանքերով շատ բաներ մոռացվում են, աղավաղվում
«Այն ամենը, ինչ եղել է 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, մասնավորապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, շատ կարևոր է ներկայացնել, որովհետև շատ բաներ մոռացվում են, աղավաղվում են նաև Ադրբեջանի ջանքերով»,-«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» միջոցառման մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, նման միջոցառում կազմակերպելու, այս մասին խոսելու անհրաժեշտությունը միշտ էլ եղել է, մինչ այս էլ շատ բան է արվել:
«Ադրբեջանը մի երկիր է, որտեղ «մարդու իրավունքներ» եզրույթն ուղղակի անհամատեղելի են այդ երկրի հետ»,- ասաց ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, ոչ ապրիլյան դեպքերն ուղղակի ցույց տվեցին, որ այն, ինչ սկսվեց Սումգայիթով, Ադրբեջանի շարունակական քաղաքականությունն է:
«Ավելին, վերջին հայտարարությունն այն մասին, թե ապրիլին իրենց կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված քաղաքականությունը, լարվածության պահպանումն իրենց ներքին գործն է, արդեն լրիվ բացահայտում է այդ իշխանության դեմքը: Այսինքն, այսքան տարի իրենք ձևացնում են, որ մասնակցում են բանակցային գործընթացին: Իրականում իրենց նպատակն այն նույնն է մնացել, ինչ եղել է ի սկզբանե՝ ցեղասպան քաղաքականություն Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ»,- ասաց Շ. Քոչարյանը:
Կոնֆերանսի բացման ժամանակ ունեցած ելույթում ՀՀ Արտաքին գործերի փոխնախարարը խոսեց որպես ականատես, երբ Ստեփանակերտը պաշարված էր և Շուշիից ու Խոջալուից հրետակոծվում էր:
«Մարդիկ նկուղներում էին գտնվում, նույնիսկ իրենց հարազատներին հողին հանձնել չէին կարողանում, սպասում էին, թե երբ կլինի մառախուղ: Այդ ժամանակ ԼՂՀ տարածքի 60 տոկոսը օկուպացված էր: Օդանավակայանից անհնարին էր օգտվել: Ստեփանակերտ հասնում էինք ուղղաթիռներով, կրկին սպասում էին, որ մառախուղ լինի, ամպամած, ուղղաթիռը գրեթե ռելեֆին կպած էր անցնում: Ուղղաթիռը տեղափոխում էր պարկերով ալյուր, քանի որ այնտեղ սով էր: Ամսական լինում էր, որ շնչին մեկ կգ ալյուր էլ չէին կարողանում տրամադրել: Նույն ուղղաթիռով Հայաստան տեղափոխում էին ծանր վիրավորներին: Ուղղաթիռի միջևի արյունը, վիրավորների ձայները… : Երբ սկսում էին կրակել, արդեն երեխաները ձայներից հասկանում էին, թե ինչ զենքով են կրակում: Մի դեպք պատմեմ, որին ականատես եմ եղել: Դպրոցական երկու երեխա խոսում էին, մեկը մյուսին հարցում է՝ գիտես հայկական այբուբենը քանի տառ ունի: Մյուսն ասում է, չգիտեմ: Նա ասում է, թե 36: Մյուս երեխան պատասխանում է՝ վահ, ոնց որ գրադի «զալպ» լինի: Փոքրիկի երեխան հնարավորություն չի ունեցել մայրենին սովորել, բայց գրադի «զալպ» անգիր գիտի: Մինչև հիմա այդ մանչուկի աչքերն իմ աչքի առաջ են»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան