ՊՍԺ-ի նախագահ. «Միայն մեկ մարտում ենք հաղթել, առջևում մեկն էլ կա»
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին խոսել է «Բարսելոնի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իր թիմի տոնած 4։0 հաշվով հաղթանակի մասին։
«Չենք պատրաստվում որևէ մեկին ազդանշան ուղարկել, սակայն այս խաղում հաղթելը շատ կարևոր էր, և մենք ֆանտաստիկ հաղթանակի հասանք։ Լավագույններին, որոնց շարքում հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, 4։0 հաշվով հաղթելը շատ բարդ է, գրեթե անհնար է։ Մենք ֆանտաստիկ հանդիպում անցկացրեցինք։ Մարզիչը, ֆուտբոլիստները, անձնակազմը, երկրպագուները այն ցնցող անցկացրեցին։
Բայց միայն մեկ մարտն ենք շահել, առջևում մեկն էլ կա։ Առջևում դեռ 95 րոպե կա, որոնք շատ ավելի ծանր կլինեն, քան այսօր, այնպես որ, շատ ուշադիր պետք է լինենք։ Այսօր մի քիչ կտոնենք, իսկ հետո կսկսենք պատրաստվել»,- Նասեր Ալ-Հելաիֆիի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։