Ռույ Վիտորիա. «Սա, անկասկած, ախորժակ բացող հաղթանակ է «Բենֆիկայի» համար»
«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռույ Վիտորիան մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ 1։0 հաշվով տոնած հաղթանակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։ Հանդիպումը կայացել է Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում։
«Սա, անկասկած, ախորժակ բացող հաղթանակ է։ Անկեղծ ասած՝ նման հանդիպումներից հետո մեկնաբանություններ կատարելը հեշտ չէ։ Համաձայն եմ, որ «Բորուսիան» ուժեղ մրցակից է և խաղի մեծ մասում առավելություն ուներ։ Առաջին կեսում մեզ ինչ-որ բան չէր բավարարում պաշտպանությունում, սակայն ընդմիջումից հետո վերադասավորվեցինք։ Բացի այդ, ուսումնասիրել էինք, թե «Բորուսիայի» դեմ ինչպես պետք է օգտագործենք ստանդարտները, և դա աշխատեց։
Դորտմունդում ծանր կլինի։ Բայց կան բաներ, որոնցում մենք կարող ենք ավելացնել։ Պայքարեցինք, լիարժեք նվիրվեցինք, և հենց դրա աւրդյունքում է հաղթանակ ծնվում։ Շնորհավորում եմ Էդերսոնին, այդ դարպասապահը կրկին ցուցադրեց իր բարձր կարգը։ Այս անգամ՝ մի թիմի դեմ, որը շատ գոլեր է խփել խմբային փուլում»,- Վիտորիայի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։