Արծվիկ Մինասյանի քիչ խոսելը բնական է. Ռուստամյան
«Մեր ցուցակի մեջ չեք գտնի մեկին, ով սեփական ամբիցիաներով է առաջնորդվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ նոր որակի իշխանություն ձևավորելու և արատավոր երևույթները արմատախիլ անելու խնդիր ունեն. «Մենք գնում ենք խորհրդարանական կառվարման համակարգի, խորհրդարանում են լուծվելու բոլոր հարցերը: Եթե ԱԺ գերակշիռ մասով կազմված չեղավ իրապես քաղաքական ուժերից, մենք լուրջ խնդիրներ կունենանք: Դաշնակցության կշիռը որքան մեծ լինի, այնքան երկրում կայուն կլինեն, պետական ազգային հարցերը, անվտանգության հարցերը երաշխավորված կլինեն, իսկ օտար միջամտությունները նվազագույնի կհասնեն»:
Լրագրողները Վարդանյանից հետաքրքրվեցին կոալիցիա կազմելու հնարավորությունից, որին ի պատասխան նա ասաց. «Մենք բոլորի հետ էլ համագործակցում ենք, նորմալ հարաբերություն ունենք, թեև զայրանում ենք, երբ պոպուլիստական հայտարարություններ են լինում: Թեև որոշ ուժեր փորձում են դաշնակցությանը հարվածել, սակայն փորձում են նաև կամուրջները պահել և ունենալ հավասարակշռված հարաբերություններ»:
Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի դիրքորոշումների մասին լրագրողների հարցին՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ Արծվիկ Մինասյանի քիչ խոսելը բնական է. «Նա նույն ոճով չպետք է խոսի, ինչպես խոսում էր ԱԺ պատգամավոր եղած ժամանակ, քանի որ նա հիմա խոսելուց բացի կատարելու դաշտը ունի: Շատ ուրախ եմ, որ Արծվիկ Մինասյանը նույն ծավալով չի խոսում ինչ խոսում է ԱԺ-ում, դա շատ տրամաբանական է, նա դրա ժամանակը չունի»:
Անդրադառնալով ՀՀԿ-ի հետ կոալիցիային՝ նա ասաց, որ իրենք այսօր էլ ՀՀԿ-ի հետ կոալիցիա են, սակայն սա իրական կոալիցիա չէ, քանի որ առանց իրենց էլ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն:
Հարակից հրապարակումներ`
- Մենք պրոցես ենք սկսել, որը պետք է ավարտին հասցնենք. Արմեն Ռուստամյան
- ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին