Արտաքին ուժերը չկարողացան Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել «proxy». Սերգեյ Մարկեդոնով
«Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ասում էին, որ դա աննախադեպ լարվածություն է։ Բայց Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն կոչելը թյուրընկալում է»,-«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին «Արցախյան հակամարտության առանձնահատկությունները հետխորհրդային այլ կոնֆլիկտների համատեքստում» թեմայով ելույթում ասաց ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Նա նշեց, որ 1994-ի հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում 2008-ից ի վեր և ամեն անգամ դրանք կոչում են «աննախադեպ»:
«Տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ պնդումները դրանց հեղինակների կողմից ներկայացվում են իբրև բացարձակ նորմ` առանց այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները հաշվի առնելու»,- ասաց քաղաքագետը։
Սերգեյ Մարկեդոնովի խոսքով, Լեռնային Ղարաբաղը նաև յուրօրինակ է՝ հաշվի առնելով խաղաղապահների խնդիրը. «Ներկայումս չկան այստեղ խաղաղապահներ, և խաղաղության հեռանկարի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ովքեր են իրականացնելու այդ առաքելությունը։ Եթե նկատենք Ռուսաստանի և Արևմուտքի ժամանակակից հարաբերությունների ճգնաժամը` այդ խաղաղապահների խնդիրը ավելի բարդ է դառնում։ Ի դեպ, ի տարբերություն այլ հետխորհրդային կոնֆլիկտների, արտաքին ուժերը չկարողացան Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել «proxy», կամ միջնորդավորված հակամարտություն մեծ տերությունների շահերի բախման կոնտեքստում։ Այն մնաց տարածաշրջանային բնույթի հակամարտություն և դա կարևոր է հասկանալ խաղաղության հեռանկարները քննարկելու առումով»:
Քաղաքագետի խոսքով, բազմիցս եղել է Լեռնային Ղարաբաղում, որպես հետազոտող վերլուծաբան։
«Դրա պատճառով մի հայտնի երկրում ինձ ներառել են «սև ցուցակում»։ Անհասկանալի է։ Ես էլ սոցիալական ցանցում հումորով մի անգամ գրել են, արդյոք հենց ես եմ հակամարտության լուծված չլինելու ամենակարևոր պատճառը, որ ինձ էլ ներառել են այդպիսի ցուցակում»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը։
Հարակից հրապարակումներ`
- Նորից Ադրբեջան վերադառնալը ինձ համար մահ էր. Շահին Միրզոև
- Առանց ԼՂՀ մասնակցության, որևէ քայլ չի կարող կատարվել. Շավարշ Քոչարյան
- Շավարշ Քոչարյան. Կարևոր է նման միջոցառումը, քանի որ Ադրբեջանի ջանքերով շատ բաներ մոռացվում են, աղավաղվում
- Երևանում ընթանում է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան