Ադրբեջանում սոցիալական մեդիան ավելի շատ աշխատում է հակամարտության սրման ուղղությամբ. Ս.Մարտիրոսյան
«Ադրբեջանում սոցիալական մեդիաներում ստեղծվել է շատ բացասական իրավիճակ, այն ավելի շատ աշխատում է հակամարտության սրացման ուղղությամբ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա մասնակցում է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին, ելույթ է ունենալու «Հռետորաբանությունը և նարատիվները սոցիալական ցանցերում» թեմայով:
Նրա կարծիքով, սոցիալական մեդիան կարող էր լինել երկխոսության հարթակ, որտեղ քննարկվեին վիճելի հարցեր:
«Դա այդպես էր մինչև տասը տարի առաջ: Հայկական և ադրբեջանական ֆորումներում գոյություն ունեին բաժիններ, որոնք խիստ մոդեռացվում էին, թույլ չէր տրվում գռեհիկություններ, բայց հայերն ու ադրբեջանցիները քննարումներ էին ծավալում վիճելի հարցերի շուրջ: Իրավիճակը հիմնականում ծայրահեղ վատացավ, երբ իշխանության եկավ Իլհամ Ալիևը: Պետականորեն խնդիր դրվեց ծավալել հակահայկական քարոզչություն, ճնշել բոլոր այն օջախները, որտեղ կար քիչ թե շատ փորձ հայերի հետ ինչ-որ երկխոսության գնալ՝ քննարկումների մակարդակով: Բացահայտ քրեորեն հետապնդվեցին այն մարդիկ, ովքեր երկխոսության էին գնում հայերի հետ, մի շարք արշավներ անցկացվեցին, հասարակական պարսավանքի ենթարկվեցին այն անձիք, ովքեր նույնիսկ սոցիալական ցանցերում ունեին հայ ընկերներ»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետի խոսքով, այս ամենը բերեց նրան, որ այսօր միայն ատելության խոսք է տարածվում ցանցով: Ս. Մարտիրոսյանն ասաց, որ այսօր կան ադրբեջանից օգտատերեր, բլոգերներ, որոնց հետ շփում են, բայց քիչ են, շատերը ձգտում են բաց շփում չիրականացնել:
«Շատերը ցուցադրաբար հակահայականության են ցուցաբերում, քանի որ ինչ-որ պահից սկսում են մեղադրել նրանց, որ կասկածելի են, քիչ են հայերի մասին գրում, խոսում»,- ասաց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- Էմիլ Բաբայան. Աշխատանքներ են տարվում ՄԻԵԴ-ում ապրիլյան պատերազմի գործերով Արցախի ձայնը լսելի դարձնելու համար
- Արտաքին ուժերը չկարողացան Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել «proxy». Սերգեյ Մարկեդոնով
- Նորից Ադրբեջան վերադառնալը ինձ համար մահ էր. Շահին Միրզոև
- Առանց ԼՂՀ մասնակցության, որևէ քայլ չի կարող կատարվել. Շավարշ Քոչարյան
- Շավարշ Քոչարյան. Կարևոր է նման միջոցառումը, քանի որ Ադրբեջանի ջանքերով շատ բաներ մոռացվում են, աղավաղվում
- Երևանում ընթանում է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան