Ալեն Համբարձումյանը տեղափոխվել է «Ալաշկերտ»
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը 24-ամյա պաշտպան Ալեն Համբարձումյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է կապանյան թիմի լրատվության բաժինը:
«Գանձասար-Կապանն» այս օրերին Կիպրոսում է, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում և պատրաստվում է մրցաշրջանի գարնանային հատվածին: Ակումբը տեղելացնում է, որ Ալեն Համբարձումյանը մարզական կարիերան կշարունակի «Ալաշկերտում», որը նոր է վերադարձել անթալյան հավաքից և արդեն պայմանագիր է ստորագրել երկու սերբ ֆուտբոլիստի հետ: