Մայք Հակոբյանը նպաստեց իր թիմի հաղթանակին
Կանադայի բասկետբոլի ուսանողական լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Սուֆֆոլկը», որի կազմում հանդես է գալիս Մայք Հակոբյանը, 86-62 հաշվով առավելության է հասել «Աննա Մարիայի» նկատմամբ: Հակոբյանը խաղադաշտում անցկացրել է 38 րոպե և վաստակել 19 միավոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
«Ջոնսոն Ուելսը» 81-52 հաշվով հաղթել է «Նորվիչին»: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը հաղթող թիմի կազմում խաղադաշտում անցկացրել է 25 րոպե և վաստակել 8 միավոր:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևրը» 75-83 հաշվով պարտվել է «Կոպպին Սթեյթին»: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե: 28 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստը» 58-64 հաշվով զիջել է «Սենթ-Նորբերթին»: Արսլանյանը խաղադաշտում անցկացրել է 15 րոպե և վաստակել 2 միավոր: