Մարադոնայի արկածները` Մադրիդում
Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Մադրիդում է և անհամբեր սպասում է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Նապոլի» հանդիպմանը: Նա Իսպանիա է ժամանել իր ընկերուհու` Ռոկիո Օլիվիայի հետ, ով նախկին ֆուտբոլիստից փոքր է 30 տարով:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, հյուրանոցի մենեջերը, որտեղ նրանք կանգ են առել, ոստիկանություն է կանչել` նշելով, որ Դիեգոն բոլորի աչքի առաջ հարձակվել է իր ընկերուհու վրա: Մարադոնան հարցաքննվել է, իսկ Ռոկիոն հրաժարվել է ցուցմունք տալ` միաժամանակ չցանկանալով բուժզննման ենթարկվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արգենտինացին վիճաբանել էր «Cadena Cope»-ի լրագրողի հետ` ռեստորանում: