Հասարակություն 14:26 15/02/2017 Հայաստան

Շուտ արեք, միացեք մեզ, որովհետև մենք ձեր կարիքն ունենք. վարչապետը՝ ԵՊՀ-ի ուսանողներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպեց ուսանողների հետ, ներկայացրեց վերջին չորս-հինգ ամիսների ընթացքում Կառավարության կատարած աշխատանքները:

«Ես հատուկ վերաբերմունք ունեմ Երևանի պետական համալսարանի նկատմամբ, բայց մեր հանդիպման պատճառը դա չէ: Կառավարությունը բազմիցս է ասել, որ մեզ համար շատ կարևոր է հետադարձ կապ ունենալ հասարակության հետ և փորձել բարձրացնել քաղաքացիական ակտիվությունը, փորձել հասկանալ ՝ ճի՞շտ ենք գնում թե՞ ոչ»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանն անդրադառնալով  իր կառավարման հինգ ամիսների ընթացքում Կառավարության կատարած աշխատանքներին, նշեց, որ  յուրաքանչյուր ճյուղի վերաբերյալ տրվել  է ախտորոշում, թե ինչ խնդիրներ, ինչ հիվանդություններ ունեն այդ ճյուղում:

«Յուրաքանչյուր ճյուղին տալիս ենք տեսլական, թե ինչ պետք է անենք, քննարկել ենք մեր կառավարման համակարգի պրոբլեմները, բացթողումները, աշխատանքներ ենք տանում, որպեսզի կառավարման սուբյեկտները մաքսիմալ թվայնացնենք, ամփոփել ենք ներդրումային ծրագրերը, ինչպես նաև պատկան մարմինների առաջ պահանջ ենք դրել՝ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրությանը»,- նշեց վարչապետը:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտից, Կարեն Կարապետյանն ասաց, որ մեր երկրում գյուղատնտեսությունում զարգացման ամբողջ տեսությունը հիմնված է եղել հետևյալ գաղափարի վրա՝ յուրաքանչյուր գյուղացի լավ գյուղատնտես է. «Եթե մենք կասկած հայտնենք այդ պնդմանը, ապա ամբողջ այդ տեսությունը վերանայման խնդիր ունի: Մենք գյուղացուն տալիս ենք պարարտանյութ, սերմ, դիզվառելիք և ասում ենք՝ դու գիտես ինչ անես, բայց փաստ չի, թե ինքը գիտի ինչ անի»:

Նրա խոսքերով՝ հանրապետությունում կա 359 հազար գյուղացիական տնտեսություն և  ընդամենը՝ 350 ֆերմեր և կոոպերացիա, որոնցով, ըստ վարչապետի,  գյուղատնտեսությունը զարգացնելն անհնար է:

Անդրադառնալով առողջապահության ոլորտին, վարչապետն ասաց, որ այդ ոլորտի  ախտորոշումն էլ ցույց է տալիս՝ առողջապահության ոլորտում բավականին բացասական դերակատարում ունի պետության միջամտությունը, մասնավորապես,  ոչ օբյեկտիվ պետական պատվերները: Դա, ըստ Կարեն Կարապետյանի, բերում է ոչ մրցակցային պայմաններ: Մինչդեռ առողջապահության ոլորտում այն ճյուղերը, որոնք պետպատվերով մինիմալ են աշխատում, մասնավորապես, ատամնաբուժությունը, շատ մրցունակ են:

«Եթե մենք միջամտում ենք ոչ օբյեկտիվ դրդապատճառներով,  ում լավ աչքով ենք նայում, ապա նրա մոտիվացիան՝ ներդրումներ անել, զարգացնել ծառայությունները, նվազում են, իսկ ում վատ աչքով ենք նայում, նրա մոտիվացիան չի նվազում: Այդ իսկ պատճառով մենք առողջապահության ոլորտում ցանկանում ենք հասնել նրան, որ յուրաքանչյուր մարդ ինքը որոշի, թե որտեղ է ցանկանում բուժում ստանալ, այլ ոչ թե շտապ օգնության մեքենան նստելուց հետո նրան ասեն՝ տանում են այս կամ այն կլինիկան»,- ասաց վարչապետը: 

Խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից,  Կարեն Կարապետյանը շեշտեց՝ այն զարգանալու չափազանց մեծ ներուժ ունի, մինչդեռ ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ հասկանում են, որ այսօր ամենամեծ խնդիրը մասնագետներն են:

Վարչապետի խոսքերով՝  եթե այսօր 1000 մասնագետի պահանջարկ ունեն և մեր բուհական համակարգը չի ապահովում դա, ապա հետագայում այդ 1000-ը դառնալու է երկու-երեք հազար: Կարեն Կարապետյանն հարց բարձացրեց. «Ինչի՞ մենք այստեղ ներդրումներ չենք անում, բուհական համակարգը չենք փոխում»: 

Այնուհետև վարչապետը ներկայացրեց, թե քանի ներդրումային ծրագիր են ընդունել, ինչ քայլեր են անում մարզերի համաչափ զարգացման համար:

«Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ ուսանողը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն բավարարված և հանգիստ զգա: Այն երկրներն են իրենց երջանիկ համարում, որտեղ այդ պայմանները կան: Մեր հիմնական կապիտալը մարդն է, և մենք հնարավորություն չունենք խելոք չլինելու: Այսինքն՝ մենք ինչ անենք, պետք է խելոք անենք: Տարածաշրջանը, հարևանները, լոգիստիկան, տրանսպորտը, ամեն ինչը պարտադրում են, որպեսզի մենք լինենք խելոք ու կիրթ: Այդ իսկ պատճառով մեր հիմնական կապիտալը մարդն է»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը դիմելով ուսանողներին՝ նշեց, որ սպասում են նրանց: Նա հայտնեց, որ ԵՊՀ ուսանողների բիզնես ծրագրերի համար մրցույթ են հայտարարելու:

«Այն բիզնես երեք նախագծերը, որոնք կհաղթեն, մենք պատրաստ ենք դրանք ֆինանսավորել: Մենք մեր թիմը համալրելու խնդիր ունենք և ցանկացած գաղափար, որ ունեք մեր երկրի զարգացման վերաբերյալ, պատրաստ ենք  քննարկել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում»,- ասաց վարչապետը:  

Եզրափակելով խոսքը՝  Կարեն Կարապետյանն ասաց. «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպել, պայծառ, սիրուն դեմքեր եք, շուտ արեք, միացեք մեզ, որովհետև մենք ձեր կարիքն ունենք»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}