Վերատտի. «5:0-ն «Նոու Կամպում» սովորական արդյունք է»
ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատտին Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլում «Բարսելոնի» նկատմամբ 4:0 հաշվով տոնած հաղթանակը վերջնական արդյունք չի համարում և կարծում է, որ կատալոնյան թիմը պատասխան խաղում ամեն ինչ կանի` կորցրածը հետ բերելու համար: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Մենք դեռ քառորդ եզրափակչում չենք: 5:0 հաշիվը «Նոու Կամպում» «Բարսելոնի» համար սովորական արդյունք է: Ինչ վերաբերում է ինձ, ապա հետաքրքիր տրանսֆերային խոսակցություններ են պտտվում, սակայն չեմ պատրաստվում փոխել ակումբս: Ես մեծ ծրագրի մի մասնիկն եմ, իսկ մենք ուզում ենք մտնել Եվրոպայի լավագույն ակումբների եռյակ»,- ասել է Վերատտին:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ Վերատտիի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թ.: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում իտալացին մասնակցել է 17 հանդիպման` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: