Հոլիվուդում մտադիր են էկրանավորել «Վարպետը և Մարգարիտան»
Նախատեսվում է լիամետրաժ ֆիլմ նկարահանել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի հիման։
«Լենտա.ռու»-ն գրում է, որ կինոնկարի պրոդյուսերը կլինի Գրեյս Լոհը, որն ավելի վաղ աշխատել է «Ժամանակի մեքենան ջակուզիում» ֆիլմի վրա, և Սվետլանա Միգունովա-Դալին՝ «Թիվ 17 լեգենդը» ժապավենի պրոդյուսերը: Կինոնկարի դերասանական կազմը և ռեժիսորի անունը դեռևս չեն հայտնում:
Գործադիր պրոդյուսերներից մեկը կդառնա «Վուդստոկ» երաժշտական փառատոնի հիմնադիր Մայքլ Լենգը: Բուլգակովի վեպն առաջին անգամ հրապարակվել է 1960-ական թվականներին:
Այն էկրանավորվել է հինգ անգամ: Առաջին ֆիլմը 1971 թվականին նկարահանել է ռեժիսոր Անջեյ Վայդան: Մեկ տարի անց էկրաններին է բարձրացել Ալեքսանդր Պետրովիչի ժապավենը: 1989 թվականին հայտնվել է Մ. Վոյտիշկոյի չորս սերիայից բաղկացած հեռուստաֆիլմը: 1994 թվականին «Վարպետը և Մարգարիտան» էկրանավորել է Յուրի Կարան, իսկ 2005 թվականին Վլադիմիր Բորտկոն սերիալ է նկարահանել վեպի մոտիվներով։