Մենք պրոցես ենք սկսել, որը պետք է ավարտին հասցնենք. Արմեն Ռուստամյան
«Խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան և փուլ են: Իսկապես այս ընտրություններով նոր սկիզբ ենք տեսնում երկրի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով իրենց կարգախոսը՝ «Նոր սկզիբ, արդար Հայաստան»:
Նրա խոսքով՝ հասարակության մեջ կուտակված դժգոհություն կա, որը ավելի կխորանա, եթե չվերացնենք առաջացնող պատճառները. «Մենք պրոցես ենք սկսել, որը պետք է ավարտին հասցնենք, դրա համար խորհրդարանում այնպիսի ներկայություն պետք է ունենանք, որ այս գործընթացները լինեն անխափան և նպատակային: Պատկառելի թիմ ենք ձևավորել, և բոլորը տոգորված են այս գաղափարներով, որ պետք է գան և իրենց ծրագիրը իրականացնեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան