
Սուրեն Պապիկյան. «Ելք»-ի ցուցակներն արդեն ձևավորված են
«ԱԻՄ նախագահությունը ներկա իրավիճակում նպատակահարմար է գտնում առաջիկա ընտրություններին մասնակցել «ԵԼՔ» դաշինքի հետ՝ առանց այնպիսի պահանջներ ներկայացնելու, որոնք մեկ օրվա ընթացքում լուծելի չեն կամ դժվար լուծելի են:
Մենք հստակեցված դաշինքին ասում ենք, պատրաստ ենք ձեզ հետ աշխատել: Խնդիրներ ունե՞ք, մենք պատրաստ ենք ձեզ օգնել: Եթե մեր հետ կապված խնդիրներ կան, պատրաստ ենք մեկ քայլ հետ կանգնել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ նախագահության այս որոշման վերաբերյալ Panorama.am-ի հետ զրույցում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Սուրենի Պապիկյանը հայտնեց, որ իրենք ԱԻՄ-ից դեռ որևէ առաջարկ չեն ստացել, քննարկում չի եղել:
«Մենք վաղը առավոտյան ցուցակները հանձնում ենք: Ցուցակները ձևավորված են: Հայրիկյանն այսօր է նման որոշում կայացրել, ես «Ելք»-ի անունից չեմ կարող որևէ բան ասել, կարող եմ ասել, որ այս պահին ցուցակները ձևավորված են»,-ասաց նա: