Թեհրանում մեկնարկել է շախմատի աշխարհի կանանց առաջնության երկրորդ փուլը
Երեկ Թեհրանում տեղի ունեցան շախմատի աշխարհի կանանց առաջնության երկրորդ փուլի հանդիպումները: Մրցաշարի ֆավորիտներից Ցզյու Վենցզյունն ու Աննա Մուզիչուկը հաղթանակներ տոնեցին, իսկ 3-րդ և 4-րդ համարները` Ալեքսանդրա Կոստենյուկն ու Հարիկա Դրոնավալին, իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
2-րդ փուլում անակնկալ արդյունք գրանցվեց միայն Վալենտինա Գունինա-Նի Շիցյուն պարտիայում, որում սևերով խաղացող չինուհին առավելության հասավ Եվրապայի կրկնակի չեմպիոնուհու նկատմամբ: Առաջին պարտիաներում սև խաղաքարերով կարևոր հաղթանակներ տոնեցին Նանա Ձագնիձեն և Օլգա Գիրյան:
Երկրորդ փուլի առաջին պարտիաների արդյունքներ
Ժու Չեն 0-1 Ցզյու Վենցզյուն
Ա. Բոդնառուկ 0 – 1 Օ. Գիրյա
Չժաո Սյու 1/2-1/2 Ռ. Պադմինի
Ա. Ուշենինա 1-0 Տան Չժունչի
Հ. Դրոնավալի 1/2-1/2 Դ. Սադուակասովա
Ս. Գուրամիշվիլի 1-0 Ն. Բուքսա
Օ. Զիմինա 0-1 Ն. Դզագնիձե
Շեն Յան 1–0 Ա. Սավինա
Վ. Գունինա 0 –1 Նի Շիցյուն
Ա. Մուզիչուկ1–0 Ա. Կաշլինսկայա
Լե Թաո Նգուեն Ֆամ 1/2-1/2 Ա. Գորյաչկինա
Ս. Մելիա 1/2-1/2 Ա. Ստեֆանովա
Ն. Բացիաշվիլի 1/2-1/2 Ն. Խուրցիձե
Ի. Գապոնենկո 1/2-1/2 Ա. Կոստենյուկ
Է. Պաետց 1/2-1/2 Պ. Կրամլինգ
Հուան Ցզյան 1/2-1/2 Ն. Պոգոնինա