Լորան Կոսելնի. «Արսենալն» ի վիճակի է հաղթել Մյունխենում»
«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին կիսվել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղից իր սպասելիքներով։ Հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին, Մյունխենում։
«Մենք գիտենք, որ ի վիճակի ենք հաղթել այստեղ։ Նախկինում դա մեզ մոտ ստացվել է։ Առաջին խաղը շատ կարևոր է։ Եթե ձախողենք այն, պատասխան հանդիպումը վճռորոշ նշանակություն չի ունենա։
Կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա նույնիսկ անհաջողությունների ժամանակ։ Շատ կարևոր է, որ ճիշտ արձագանքենք անհաջողություններին։ Լավ թիմ ունենք և ճիշտ ենք արձագանքել «Ուոտֆորդից» ու «Չելսիից» կրած պարտություններին»,- Կոսելնիի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։