Հայաստանն ու Ղարաբաղը հարազատ հող են դարձել ինձ համար. ռուսաստանցի լրագրող Ս. Կուլչիցկայա
«Մենք պետք է աչալուրջ լինենք Ադրբեջանի կողմից հակամարտության էության խեղաթյուրման փորձերի հետ կապված։ Այդպիսի քայլերը միտված են ընդամենը կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային իրավական սկզբունքների և նորմերի միջև թվացյալ հակասություն ստեղծելուն»,- «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին բացման խոսքում ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նա նշեց, որ հայկական կողմն ամեն օր բախվում է ղարաբաղյան կոնֆլիկտի էությունը, հանգամանքները, ընթացքը, լուծման հնարավորություններն աղավաղող Ադրբեջանի հետ, իսկ կոնֆլիկտի բուն էությանից հեռանալով՝ շատ ավելի մեծ վտանգի տակ է դրվում կոնֆլիկտի լուծման բոլոր հեռանկարները:
Միջոցառմանը ներկա ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայան վերհիշեց Ստեփանակերտի շրջափակման օրերին քաղաքի բնակչության ծանր վիճակը.
«Առաջին անգամ Արցախ եկել վառելիք տեղափոխող ուղղաթիռով։ Մեր ուղղաթիռի վրա էլ կրակեցին ու բախտի բերմամբ միայն այն տեղ հասավ: Մարդիկ գտնվում էին բավականին ծանր սոցիալական և հոգեբանական վիճակում։ Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծություններից պաշտպանվելու համար մարդիկ ապրում էին ապաստարաններում։ Շատ ծանր վիճակ էր և անհրաժեշտ էր գոնե լռեցնել այդ կրակակետերը, որպեսզի քաղաքացիական բնակչությունը չենթարկվի համակարգային ոչնչացման»։
Արցախյան պատերազմի մասին 1990-ականներին երեք վավերագրական ֆիլմ հեղինակած Կուլչիցկայան չկարողացավ զսպել իր ապրումները և ելույթի ընթացքում հուզվեց՝ հիշելով այն մանուկներին, ովքեր պատերազմի պայմաններում փորձում էին նաև իրենց խաղերը խաղալ բակերում։
Նա նշեց, որ իր համար Հայաստանն ու ու Ղարաբաղը հարազատ հող են դարձել:
Կոնֆերանսին ներկա Արցախին հումանիտար օգնության Սանկտ Պետերբուրգի հանձնաժողովի համահիմնադիր, իրավապաշտպան Կոնստանտին Վոյեվոդսկին ասաց, ով 1990-ականներին հայտնի «Արցախին հումանիտար օգնության Սանկտ Պետերբուրգի հանձնաժողով» համահիմնադիրնեցին էր, ներկայացրեց պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական շրջափակման վերաբերյալ իր հիշողությունները։ Իրավապաշտպանը ներկայացրեց, թե ինչ դժվարությունների հետ էին առնչվում մարդիկ Լեռնային Ղարաբաղի ազատության համար պայքարում իրենց ձայնը լսելի դարձնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Արտաքին ուժերը չկարողացան Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել «proxy». Սերգեյ Մարկեդոնով
- Նորից Ադրբեջան վերադառնալը ինձ համար մահ էր. Շահին Միրզոև
- Առանց ԼՂՀ մասնակցության, որևէ քայլ չի կարող կատարվել. Շավարշ Քոչարյան
- Շավարշ Քոչարյան. Կարևոր է նման միջոցառումը, քանի որ Ադրբեջանի ջանքերով շատ բաներ մոռացվում են, աղավաղվում
- Երևանում ընթանում է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում