Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից երեք մարդ է տուժել
Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող հայկական պետհամարանիշներով ավտոբուսը ՌԴ Կրասնոդարի մարզի Կոչևսկի համայնքի ավտոճանապարհին բախվել է բեռնատարին։
Panorama.am-ին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ ավտոբուսում եղել է ինը ուղևոր, որոնց թվում երեխաներ չեն եղել: Բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են: Վթարի հետևանքով զոհեր չկան։
ՃՏՊ-ի արդյունքում ավտոբուսի ուղևորներից տուժել են 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ՝ 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյան և 1968 թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյան: Վերջիններս և բեռնատարի վարորդը տեղափոխվել են Կուշովսկայայի կենտրոնական հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան