Նորից Ադրբեջան վերադառնալը ինձ համար մահ էր. Շահին Միրզոև
«Թալիշիստանն այսօր ապրում է նույն ճակատագիրը, որի մասին հիմա խոսում ենք Ղարաբաղի դեպքում: Թալիշիստանը, կարելի է ասել, շրջափակման մեջ է»,- այսօր «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի ժամանակ հայտարարեց օրերս ընտանիքով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված, Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը։
Նա պատմեց, որ թալիշներն այսօր Ադրբեջանում մուտք չունեն որևէ հեռուստատեսության կամ ռադիոյի եթեր, չեն կարողանում բարձրացնել իրենց հուզող հարցերը։
«Նրանք էլ, ովքեր մի փոքր խոսում են, թե թալիշցի են, բանտարկվում են կամ սպանվում: Այսօր Ադրբեջանից Ռուսաստան է փախել ավելի քան 300 հազար թալիշ, քանի որ հետապնդվում են»,- ասաց թալիշ գործիչը:
Նրա խոսքով, քաղաքական գործիչները քանի դեռ մտածում են, Թալիշիստանում կծագեն նույն ռազմական գործողություններն ինչ Ղարաբաղում. «2 միլիոնից ավելի թալիշներ են բնակվում Ադրբեջանում, ինչպե՞ս կարելի է նրանց ոչնչացնել և ամբողջ աշխարհն ուղղակի կողքից դիտի։ Ադրբեջանում սեփական լեզվով ռադիո, հեռուստատեսություն, դասագրքերը պահանջելը, նշանակում է դառնալ անջատողական ու ազգի թշնամի»:
Հարցին՝ ինչպե՞ս կայացրեց ընտանիքով Հայաստան գալու որոշումը, որն ինչ-որ տեղ ռիսկային էր, Շ. Միրզոևը պատասխանեց. «Ես դա ռիսկային չէի համարում։ Ռիսկային էր իմ՝ Ադրբեջանում գտնվելը: Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Նորից այնտեղ վերադառնալը՝ ինձ համար մահ էր: Իսկ Հայաստան գալը ռիսկային չէր: Ես չեմ սխալվել»,- ասաց Շահին Միրզոևը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում