Ունայ Էմերի. «Բարսելոնի» երկրպագուները դժվար թե մտածեն, որ սա վերջն է»
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ամփոփել է «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման արդյունքները։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել դաշտի տերերի՝ 4։0 հաշվով հաղթանակով։
«Մեր գլխավոր նպատակը տնային խաղում հաղթելն էր՝ միևնույն ժամանակ գնդակ բաց չթողնելով։ Բացի այդ, ուզում էինք ուրախություն պարգևել երկրպագուներին գեղեցիկ խաղով։ Կարծում եմ՝ մեզ այդ ամենը հաջողվեց, լավ խաղ անցկացրեցինք։ Բայց դժվար թե «Բարսելոնի» երկրպագուները կարծում են, որ ամեն ինչ ավարտված է։ «Նոու Կամպում» «Բարսելոնը» շատ ուժեղ է։ Մենք պետք է լավ պատրաստվենք ու այնպես մտածենք, որ կարծես նոր ենք սկսում պայքարը, և հաշիվը 0։0 է։
Հիմա ես պարզապես երջանիկ եմ, որովհետև թիմը մեծ հանդիպում անցկացրեց, ցուցադրեց ուժեղ բնավորություն։ Այն փաստը, որ մեր երկրպագուներն այս խաղն ապրեցին թիմի հետ միասին, նույնպես ավելացնում է դրական զգացումները»,- Էմերիի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։