Սերխիո Բուսկետս. «ՊՍԺ-ն «Բարսելոնին» տակտիկապես հաղթեց»
«Բարսելոնի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է ՊՍԺ-ից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0։4 հաշվով կրած պարտությունը։
«Հնարավոր է՝ 0։4-ը նման խաղի պայմաններում չափազանց խոշոր պարտություն է։ Բանն այն չէ, որ մենք վատ էինք տրամադրվել խաղին։ Պարզապես ՊՍԺ-ն «Բարսելոնին» տակտիկապես հաղթեց։ Փարիզցիները շատ բաղադրիչներով էին մեզանից լավը։ Նրանց պլանն աշխատեց։ Մենք մի փոքր այլ խաղի էինք պատրաստվել»,- Բուսկետսի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
«Բարսելոնի» ու ՊՍԺ-ի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին։