Կարատեի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Կարատեի Հայաստանի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակների հավաքականները փետրվարի 17-19-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ֆեդերացիան:
Հայաստանի ընտրանին հանդես է գալու հետևյալ կազմով` Հարություն Առաքելյան (16-17տ. տարիքային խումբ, 55 կգ քաշային կարգ), Սիմոն Մովսիսյան (14-15տ., 63 կգ), Էրիկ Խաչատրյան (14-15տ., 52 կգ), Անիտա Մակյան (16-17տ., 59 կգ), Ռուդիկ Շուխյան (14-15տ., 57 կգ), Կարեն Սարգսյան (16-17տ., 68 կգ), Ալբերտ Ավետիսյան (16-17տ., 61 կգ), Միխայիլ Մխիթարյան (16-17տ., կատա), Սերգեյ Դալլաքյան (18-21տ., 67 կգ), Սերյոժա Սարգսյան (18-21տ., 75 կգ), Էդգար Մինասյան (18-21տ., 60 կգ), Դավիթ Մակյան (14-15տ., 70 կգ):
2016 թ. օգոստոսին կարատե մարզաձևը, որը ներկայացնում է WKF-ը (Աշխարհի կարատեի ֆեդերացիան), ճանաչվել է օլիմպիական մարզաձև: 2020թ. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում առաջին անգամ հանդես կգա նաև Հայաստանի կարատեի ազգային հավաքականը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանի խոսքով` հայ մարզիկները «Տոկիո-2020»-ին կմասնակցեն այն դեպքում, եթե դառնան Եվրոպայի չեմպիոն կամ աշխարհի առաջնության մրցանակակիր: