Իբրահիմովիչը ձեռնոց է նետել Մեյվեզերին ու Մակգրեգորին
«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին սաստիկ զայրացնում են բռնցքամարտիկներ Մեյվեզերի և Մակգրեգորի մենամարտի մասին լուրերը և նա պատրաստ է ռեռնոց նետել նրանց: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Մինչև կոկորդս կուշտ եմ նրանց դրամայից: Կարծում եմ, նրանք պետք է մի կողմ թողնեն այդ ձևերն ու ռինգ դուրս գան իմ դեմ: Վստահ եմ, ինձ հետ մենամարտից հետո երկուսին էլ կտեղափոխեն հիվանդանոց»,- ասել է Իբրան:
Հավելենք, որ փոքր տարիքում Զլատանը զբաղվել է կարատեով և այդպիսի մրցամարտի հետևելը հետաքրքիր կլինի: Միակ խանգարող հանքամանքն այն է, որ Իբրան բռնցքամարտիկներից ծանր է 20 կգ-ով: