«Գանձասար-Կապանը» Կիպրոսում ստուգողական 3 հանդիպում կանցկացնի
Կիպրոսյան հավաքի շրջանակներում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը նախատեսել է ստուգողական երեք հանդիպում անցկացնել։ Խաղերը կկայանան փետրվարի 16-ին, 18-ին և 21-ին։
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, Աշոտ Բարսեղյանի սաների առաջին մրցակիցը կլինի Լատվիայի 6-ակի չեմպիոն և նախորդ առաջնության 3-րդ մրցանակակիր «Վենտսպիլսը»։
Փետրվարի 18-ին կապանյան թիմն ուժերը կչափի Լիտվայի բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կլաիպեդայի «Ատլանտասի» հետ: Իսկ վերջին մրցակիցը կլինի Լեհաստանի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Վիգրի Սուվալկի» ակումբը, որը հասել է Լեհաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։