«Ձյան վոլեյբոլ-2017»-ը` Վանաձորում
Փետրվարի 19-ին Վանաձոր քաղաքում «Լոռվա ձմեռ 2017» փառատոնի շրջանակներում կացվացվի «Ձյան վոլեյբոլ» մրցաշարը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հիշեցնենք, որ ՀՎՖ-ն նման միջոցառումներ էր կազմակերպել նաև Երևանում և Գյումրիում: Շիրակում հաղթող էր դարձել «Գյումրի-1» թիմը, իսկ մայրաքաղաքում կանանց պայքարում լավագույնն էր ճանաչվել Սիսիանը ներկայացնողՄարի Հովհաննիսյան և Նարե Հովհաննիսյան զույգը, տղամարդկանց պայքարում` Հայաստանի երիտասարդական հավաքականը ներկայացնող Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի զույգը: