Անդրիաս Ղուկասյանը ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Երևանի 4-րդ ընտրատարածքում
«Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը, որը այժմ գտնվում է կալանքի տակ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում է և բացի այդ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու է Երևանի թիվ 4 ընտրատարածքում։ Այդ մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փաստաթղթերը ներկայացնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նշենք, որ թիվ 4 ընտրատարածքը ընդգրկում է Կենտրոն-Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանները։
Իբչ վերաբերում է «Սասնա ծռերի» գործով կալանքի տակ գտնվող հաց բերող Արթուր Սարգսյանին, ապա Մարտիրոսյանի փոխանցմամբ, նա չի ցանկացել մասնակցել ընտրություններին։
«Մեծ սիրով մենք կցանականայինք, որ նա լիներ մեր ցուցակում»,- նշեց Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ցուցակի 11-րդ տեղը Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունն է. Արմեն Մարտիրոսյան
- Մեր վարչապետի թեկնածուն Սեյրան Օհանյանն է. Արմեն Մարտիրոսյան
- Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակի երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է