Զինեդին Զիդան. «Ռեալի» ու «Նապոլիի» հնարավորությունները դեռ հավասար են»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 3։1 հաշվով տոնած հաղթանակից ստացած տպավորություններով և առանձնացրել թիմի հարձակվող Քարիմ Բենզեմային, ով գոլերից մեկի հեղինակն է։
«Մեկնարկը տհաճ էր, որովհետև գոլ բաց թողեցինք, որը չէր բխում խաղի տրամաբանությունից։ Իհարկե, հույս ունեինք անառիկ պահել սեփական դարպասը, բայց, բարեբախտաբար, այնուհետև մեզ հաջողվեց 3 գոլ խփել։ Թիմերի հնարավորություններն առաջվա պես հավասար են։ Առջևում պատասխան խաղն է, և մեզ համար դժվար կլինի։ Այո, 3։1-ը լավ արդյունք է, բայց վերջնական չէ։
Բենզեման ցուցադրեց իր բնավորությունը խաղի վճռորոշ պահերին։ Քարիմը կարող էր էլի գոլ խփել, բայց ես գոհ եմ այն բանից, որ նա միշտ սրություն է ստեղծում մրցակցի դարպասի մատույցներում»,- Զիդանի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։