ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրեց նաև «Ելք»-ը
«Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչներ Դավիթ Խաժակյանը, Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով բերեցին ընտրացուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
«Ելք» դաշինքի առաջին տասնյակը.
1. Էդմոն Մարուքյան՝ ԼՀԿ
2. Արամ Սարգսյան՝ ՀԿ
3. Նիկոլ Փաշինյան՝ ՔՊԿ
4. Մանե Թանդիլյան՝ ԼՀԿ
5. Սասուն Միքայելյան՝ ՔՊԿ
6. Արտակ Զեյնալյան՝ ՀԿ
7. Լենա Նազարյան՝ ՔՊԿ
8. Հայկ Կոնջորյան՝ ԼՀԿ
9. Արայիկ Հարությունյան՝ ՔՊԿ
10. Խաչիկ Սիմոնյան՝ ՀԿ:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ տասն օրվա ընթացքում հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում քաղաքական ուժերից կպահանջի շտկումներ անել:
«Իսկ ավելի բովանդակային խնդիրների դեպքում հանձնաժողովը կարող է նիստ գումարել ու 48 ժամ տրամադրել սխալներն ուղղելու համար»,-ասաց նա:
ԿԸՀ քարտուղարն ասաց, մերժելու են ծայրահեղ դեպքում, չհիշեց որևէ դեպք, երբ կուսակցության ընտրացուցակի գրանցումը մերժվել է:
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակցությունը ԿԸՀ ներկայացրեց ընտրական ցուցակները
- Հրապարակվել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակի առաջին 10-յակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին