Կազեմիրո. «Իմ գոլը մարզումների արդյունք է»
«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է «Նապոլիի» դեմ խաղը, որում նրա թիմը հաղթել է 3։1 հաշվով։ Բրազիլացին դարձել է Խոսե Ռեյնայի դարպասը խփված երրորդ գոլի հեղինակը։ Կազեմիրոն ընթացքից հզոր հարվածով գրավել է մրցակցի դարպասը։
«Մենք գիտենք, որ նեապոլցիները շատ վտանգավոր են։ Նրանք այստեղ լավ խաղացին։ Անհրաժեշտ է լուրջ ու հանգիստ մնալ, ամեն ինչ դեռ առջևում է։
Գիտեինք, որ բարդ է լինելու։ Նրանք լավ ֆուտբոլ են ցուցադրում, և «Նապոլիում» բարձրակարգ խաղացողները շատ են։
Իմ գոլը շատ մարզումների արդյունք է։ Ամեն օր մարզում եմ հեռահար հարվածները, որովհետև հեռվից պետք է հարվածեմ դարպասին»,- Կազեմիրոյի խոսքերը մեջբերել է football.ua-ն։