Սյունիքի նախկին մարզպետը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին. ՀԺ
Սյունիքի նախկին մարզպետ և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի: Երեկ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Վահե Հակոբյանը չի ցանկացել մեկնաբանել՝ ՀՀԿ-ն հարմար չի՞ համարելիր առաջադրումը, թե ինքը չի ցանկացել առաջադրվել: «Դա կարևոր չէ, չեմ առաջադրվել ու վերջ,-ասել է Հակոբյանը:
«Մենք ունենք այն, ինչ ցուցակներում ներկայացված է, բնականաբար ցանկացողներ շատ կան»,-իր հերթին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ ակնարկելով, որ կուսակցությունը չի ներկայացրել նրա թեկնածությունը:
Իսկ Վահե Հակոբյանը հավելել է, որ հիմա «Ուզբեկների հետ շատ ամբիցիոզ բիզնես պրոյեկտներով» է զբաղված:
Արդյոք այդ ծրագիրը գյուղատնտեսության կամ հանքարդյունաբերության ոլորտների՞ն է վերաբերում, որտեղ Վահե Հակոբյանն ու իր հայրը խոշոր սեփականություն ունեն, նա հրաժարվել է մանրամասնել: Նա նաև չի ցանկացել ասել՝ ծրագիրը Սյունիքի մարզում, թե մեկ այլ բնակավայրում են իրականացնելու:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում