Իրանական «Սադերաթ» բանկն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության համար 83 մլն եվրո է հատկացրել
Իրանի «Արտահանման և զարգացման բանկը» (Սադերաթ) ֆինանսավորում է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի և Հայաստանի հետ իրականացվող «գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի» շրջանակներում կառուցվող էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար 107 մլն եվրո գումար է նախատեսված, որի մեծ մասը 83 միլիոն եվրոն հատկացրել է Իրանի «Արտահանման և զարգացման բանկը»:
Նշենք, Իրան–Հայաստան 400 կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը:
Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումը ուղղված է Հայաստանով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար:
Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում: