Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, դիպուկահար Գրիգոր Հարությունյանը փետրվարի 15-ին կդառնար 20 տարեկան: Գրիգորը զոհվել է ապրիլի 2-ին հայրենի սահմանները պաշտպանելիս։ Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Ետմահու Գրիգոր Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով:
Գրիգորը Երևանից էր, բանակ էր զորակոչվել 2015թ-ի ամռանը: Նա մեծացել էր առանց հայրական խնամքի, հորը կորցրել էր վաղ տարիքում: Մայրը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։
Գրիգորի տատիկը՝ Շողիկ Ստեփանյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ թոռնիկը խելացի, պարկեշտ, բարի տղա էր, ամեն ինչին համակերպվում էր, սովորող է եղել, բայց բազմանդամ ընտանիքի հոգսը թեթևացնելու պատճառով ստիպված է եղել դասերից հաճախ բացակայել, մորը օգնել. «Կուզեի, որ սա երազ լիներ, աչքերս բացեի ու Գրիգորիս տեսնեի, որն իր բարի, գեղեցիկ ժպիտով նորից կասեր՝ տատիկ, լա՞վ ես»:
Մայրն էլ՝ Անահիտ Հարությունյանը պատմել է, որ որդին նպատակներ ուներ՝ զինծառայությունից վերադառնալ, տունը վերանորոգել, դրա համար շինարարություն էր սովորում, նաև՝ կահույքագործություն։
Գրիգոր Հարութունյանը զոհվել է մարտական դիրքը պաշտպանելիս: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:
Ծանր մարտում զոհվել են նրա մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ճարտարապետաշինարարական համալսարանում Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել. ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայր
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- Ցուցադրվելու են ապրիլյան մարտերի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքները
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
- Գյումրիում բացվել է Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը
- Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները