«Արարատի» հոկեյիստները փլեյ-օֆֆում են
Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը, որը հանդես է գալիս Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում, իրավունք է ստացել հանդես գալ փլեյ-օֆֆ փուլում:
«Արարատի» հոկեյիստները 44 խաղում վաստակել են 74 միավոր և 12 թիմերի պայքարում զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Առաջնության արդյունքներով 8 լավագույն ակումբները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում:
Այսպիսով` քառորդ եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Շախտյոր-2» -«Էներգիա», «Յունիոր»-«Նեման-2», «Գոմել-2»-«Արարատ», ԲՖՍՕ «Դինամո»-«Մինչև 18 տարեկանների հավաքական» զույգերը: