Հայաստանի Մ-16 հավաքականը պարտությամբ սկսեց մրցաշարը
Այսօր Մալթայում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Մալթայի, Ջիբրալթարի և Անդորրայի մինչև 16 տարեկանների ֆուտբոլի հավաքականները:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, առաջին տուրում մեր թիմը մրցել է տանտերերի՝ Մալթայի հավաքականի հետ։ Մալթացիները հաղթել են 4-րդ րոպեին խփած միակ գնդակի շնորհիվ։
Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Հարություն Մելքոնյան, Արտակ Ասատրյան, Արման Ղազարյան, Հենրիկ Համբարձումյան, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Ժիրայր Շաղոյան, Կարեն Մուրադյան, Արսեն Գյուլամբարյան, Նարեկ Գրիգորյան, Արամ Քոլոզյան: