Դատարանը չի բավարարել Մարկոսի հայցը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կսանտիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի և իր նախկին թիմի` ղազախական «Ակտոբեի» հակամարտությունը շարունակվում է: Բրազիլացին 2014/2015 թթ. հանդես է եկել ղազախական թիմում, ամսական ստացել է 60,000 դոլար աշխատավարձ, ինչպես նաև 15,000 դոլար պարգևավճար:
Պայմանագիրը խզելու, ինչպես նաև աշխատավարձը չվճարելու համար Պիզելին հայցով դիմել է Ղազախստանի դատարան՝ «Ակտոբեից» պահանջելով 189 հազար դոլարի չափով փոխհատուցում, սակայն ակումբի ներկայացուցիչները հերքում են, որ նման պայմանավորվածություն է եղել ֆուտբոլիստի հետ և նշում են, որ գումարի չափը Մարկոսն ինքն է որոշել:
Ինչպես տեղեկացնում է sports.kz-ը, դատարանը մերժել է Մարկոսի հայցը` այն համարելով անբավարար: Մարկոսի փաստաբանը` Ալեքսանդր Վդովինը, հայտարարել է, որ իրենք մտադիր են բողոքարկել այս որոշումը մինչև ՖԻՖԱ և Սպորտային արբիտրաժային դատարան և հուսով են, որ արդարությունը կվերականգնվի: