Մեր վարչապետի թեկնածուն Սեյրան Օհանյանն է. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մասնակցելու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։ Այդ մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելիս հայտըարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա ներկայացրեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին 11 թեկնածուներին։
1. Սեյրան Օհանյան (անկուսակցական)
2. Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն»)
3. Վարդան Օսկանյան («Համախմբում»)
4. Էլինար Վարդանյան («Համախմբում»)
5. Վահագն Հովհաննիսյան («Ժառանգություն»)
6. Անդրանիկ Թևանյան («Համախմբում»)
7. Ստեփան Մարգարյան («Համախմբում»)
8. Սուսաննա Մուրադյան («Ժառանգություն»)
9. Գեղամ Նազարյան («Համախմբում»)
10. Գառնիկ Սահակյան («Ժառանգություն»):
11. Րաֆֆի Հովհաննիսյան
Ընդհանուր առմամբ, ցուցակը կազմված է 148 անձից։
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ցուցակի 2-րդ հորիզոնականը ինքն է Մարտիրոսյանը, նա չպատասխանեց հարցրին՝ ասելով, թե այդ ու այլ հարցերին պատասխան կլինի մի քանի օրից սպասվող մամուլի ասուլիսում։
Մյուս հարցին, թե ո՞վ է «ՕՐՕ» դաշինքի վարչապետի թեկնածուն, Մարտիրոսյանը պատասխանեց կարճ՝ Սեյրան Օհանյանը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են գնահատում իրենց հնարավորությունները, Մարտիրոսյանը պատասխանեց. «Շատ ուժեղ։ Ըստ էության, դաշինքը ձևավորվել է պետական գործիչների կողմից, այստեղ պետական կառավարման փորձը, կամքը և ցանկությունը բարեփոխելու մեծ է»։