4 դաշինք, 5 կուսակցություն. Ընտրություններին առաջադրված ուժերն են
Ապրիլի 2-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Այսպիսով, այսօր, ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն առաջադրումների վերջին օրը, ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները:Իսկ դաշինքները, որոնք նույնպես ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետևյալն են՝ «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:
Կուսակցությունների և դաշինքների գրանցման գործընթացը կիրականացվի առաջիկա 10 օրերի ընթացքում։ Իսկ քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին և կտևի մինչև մարտի 31-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցակի 11-րդ տեղը Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունն է. Արմեն Մարտիրոսյան
- ԿԸՀ ներկայացավ նաև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը
- «Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացավ 300 հոգանոց ցուցակով
- «Անպայման խմբակցություն ունենալ խորհրդարանում». ԿԸՀ ներկայացան կոմունիստները
- Վաղինակ Շուշանյանը ԿԸՀ էր եկել ծաղկեփնջով
- ԿԸՀ փաստաթղթերը ներկայացրեց «Ծառուկյան» դաշինքը
- ԿԸՀ են եկել ՀՀԿ-ի ներկայացուցիչները
- ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրեց նաև «Ելք»-ը
- Դաշնակցությունը ԿԸՀ ներկայացրեց ընտրական ցուցակները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին